copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:17 28-06-2025

Միքայել Սրբազանին կարող են ազատել քաղաքական համայնքն ու Գարեգին Բ-ն

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը րոպեներ առաջ 2 ամսով կալանավորվեց։ Կարո՞ղ են արդյոք եկեղեցին ու քաղաքական համայնքը պաշտպանել նրան, ազատել բանտային չարչարանքներից։

Հունիսի 27-ին Միքայել Սրբազանին ձեբակալելուց հետո Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն առաջարկեց իմպիչմենտի վարչապետի թեկնածու առաջադրել Սրբազանին։ Այս նախաձեռնության միացան նաև ԱԺ երկու խմբակցությունները։ Սակայն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փաստաբանների միջոցով հայտարարություն տարածեց, նշելով՝ «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում: Աստված պահապան»։

Ընդդիմադիր այս գործիչները, հավանաբար, գիտեին, որ Սրբազանը հրաժարվելու է։ Այսինքն՝ նրան առաջադրելը ոչ թե նախապես պայմանավորված, պլանավորված քայլ էր, այլ հանպատրաստի, հընթացս։ Վարչապետի թեկնածուի կարգավիճակը հաշվի առնելով, դատարանը կարող էր չկալանավորել նրան։ Պատգամավորները հիմնավոր պատճառ կունենային նրան հաճախակի այցելելու ՁՊՎ-ում։ Այսինքն՝ վարչապետի թեկնածու առաջադրելով, ընդդիմադիր ուժեը փորձեցին օգնել Միքայել Սրբազանին։ Բայց վերջինս հրաժարվեց։

Ընդդիմադիրներն այլ ինչպե՞ս կարող են պաշտպանել կալանավորված Աջապահյանին։ Տեսականորեն՝ նրանք կարող են նստացույց սկսել, պահանջելով ազատ արձակել Միքայել արք. Աջապահյանին, Բագրատ արք. Գալստանյանին։ Դրանից զատ կարող են ստորագրություններ հավաքել ընտրանուց, անվանի գիտնականներից, մարզիկներից, սիրված դերասաններից և այլն։ Կարող են նաև դիմել դեսպանատներին, միջազգային իրավապաշտպան կառույցներին, տեղեկացնելով հոգևորականների հանդեպ քաղաքական հետապնդումների մասին։ Այս ամենը որոշակի կկաշկանդի Նիկոլ Փաշինյանին և սրբազանները համեմատաբար՝ շուտ կազատվեն կալանքից։

Հոգևորականներին ազատելու հարցում կարող է քայլ անել նաև Գերագույն հոգևոր խորհուրդը։ Բագրատ և Միքայել Սրբազանների հետախնդումներն արվում են կաթողիկոսափոխության թեմայի համատեքստում։ Բագրատ Սրբազանի այսպես կոչված՝ «հեղաշրջման պլանը» 2024-ի հուլիսին է եղել։ Միքայել Սրբազանը զինված հեղաշրջման մասին խոսել է երկու տարի առաջ։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չեն տեսել ո՛չ Բագրատ Սրբազանի գաղտնալսված հեռախոսազրույցներում, ո՛չ Միքայել Սրբազանի հայտարարություններում, վարույթ չեն հարուցել։ Իսկ հիմա հարուցել են, քանի որ Նիկոլ Փաշինյանը հետանդում է կաթողիկոսափոխության նպատակ։

Այսինքն՝ այս հետապնդումը Փաշինյանի պլանի փուլերից մեկն է, որով հավանաբար՝ ակնկալվում է, որ եկեղեցին ընդառաջ կգնա Փաշինյանին, հայտարարելով, որ կազմակերպում է կաթողիկոսի թեկնածուների փրայմերիզ։ Գարեգին Բ-ի հորդորով՝ եկեղեցին, հոգևորականները, հավատացյալները կառաջադրեն ու կպաշտպանեն կա՛մ Բագրատ Սրբազանի, կա՛մ Միքայել Աջապահյանի թեկնածությունները։ Նիկոլ Փաշինյանն էլ իր սրտի թեկնածուին կարող է առաջադրել։ Ում կընտրի հավատացյալ ժողովուրդը, նա էլ կփոխարինի Գարեգին Բ-ին։ Սա լարվածությունը պարպելու տարբերակ է, որին Գարեգին Բ-ն տեսականորեն՝ կարող է համաձայնել, պայմանով, որ սրբազանները պիտի դուրս գան ԿԳԲ-ի պադվալից։

Իսկ եթե այս տարբերակն էլ չանցնի, այսինքն՝ եթե Փաշինյանը չհամաձայնվի կամ սրբազաններն ինքնաբացարկ հայտնեն, ապա ամբողջ ծանրությունը կմնա քաղաքական համայնքի վրա։ Նրանք ստիպված պիտի ակտիվ պատրաստվեն 2026-ի ընտրություններին, փորձեն շահել քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը, հանդես գան անկախության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերից, մերկացնեն Նիկոլ Փաշինյանին որպես ֆորպոստի վարչապետ՝ ռուսական դրածո, հաղթեն ընտրություններում, որից հետո կազատեն սրբազաններին էլ, հայրենիքն էլ, ժողովրդին էլ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև