copy image url
Արտաքին Միտք 11 ամիս առաջ - 11:07 22-06-2025

ԱՄՆ-ն իր գործողություններով նպաստում է հակամարտության խորացմանն ու նոր ուժով բորբոքմանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ հարվածները ոչ միայն Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության հանգուցալուծում չեն, այլ վտանգավորության աստիճանը մի քանի անգամ բարձրացնող քայլեր:

Միաժամանակ իրանական կողմից տեղեկատվություն կա, որ այդ հարվածներին ընդառաջ, ընդհանուր տարհանում է տեղի ունեցել, սակայն ԱՄՆ ներգրավածությունը իրանական հարվածներին ինքնին խոսում է տարածաշրջանում առկա ծանր ու անկանխատեսելի հետևանքների մասին:

ԱՄՆ-ն իր բարձր հեղինակությունը չօգտագործեց և անհրաժեշտ ջանքեր չգործադրեց թեմայի խաղաղ հանգուցալուծման համար, ավելին` իր գործողություններով նպաստում է հակամարտության խորացմանն ու նոր ուժով բորբոքմանը»: