Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Զոլանի «Last Born» Տետեն գնդակահարվել է Հարավային Աֆրիկայի Արևելյան Քեյփ նահանգում՝ իր տան մոտ։
38-ամյա մարզիկը մահացել է, հայտնում է Reuters-ը։
Ոստիկանության տվյալներով՝ Տետեն վերադառնում էր տուն, երբ դիմակավորված երկու զինված անձ դուրս են եկել մեքենայից և կրակ բացել։ Նրա հետ գտնվող 27-ամյա կինը ևս մի քանի հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Հարձակման պատճառը դեռևս հայտնի չէ։
Տետեն 2014 թվականին դարձել էր IBF վարկածով աշխարհի չեմպիոն, իսկ ավելի ուշ նվաճել նաև WBO-ի չեմպիոնական գոտին։ Նա առավել հայտնի դարձավ 2017 թվականին Սիբոնիսո Գոնյայի նկատմամբ ընդամենը 11 վայրկյանում տարած նոկաուտով, որը համարվում է աշխարհի չեմպիոնական մենամարտերի պատմության ամենաարագ ավարտը։