Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:59 25-07-2023

ՀՀ նախագահը Հռոմի քաղաքապետի հետ քննարկել է հայ-իտալական մշակութային կապերի խորացմանն առնչվող հարցեր

Իտալիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի հետ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով նախագահին, քաղաքապետն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Ձեզ Հռոմում: Հայաստանը մի երկիր է, որը Հռոմի հետ կիսում է մի ողջ անտիկ պատմություն և այսօր մեծ հաճույք է մեր հարաբերությունների զարգացման մասին Ձեզ հետ խոսելու այս հնարավորությունը: Հայաստանը բարեկամ երկիր է և Ձեր այցը լավ առիթ կարող է դառնալ մեր համագործակցության հետագա խորացման համար»:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է. «Շատ ուրախ եմ այսօր գտնվել Հռոմում և հանդիպել Ձեզ հետ, ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Տեղական իշխանությունների նկատմամբ և շատ լավ եմ հասկանում Ձեր աշխատանքի ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Համոզված եմ նաև, որ պարոն քաղաքապետի համար մեծ պատիվ է Հռոմի նման քաղաքի ղեկավար լինելը, Դուք մեծ և պատասխանատու առաքելություն ունենք՝ պահել, պաշտպանել ու սերունդներին փոխանցել Հռոմի շունչն ու ոգին»:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի հետագա խորացման օրակարգային հարցեր: Նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ Երևանի և Հայաստանի համար շատ կարևոր է ծանոթանալ պատմամշակութային ժառանգության և հնագիտական արժեքների պահպանության ու վերականգնման իտալական փորձառության և լավագույն ավանդույթների հետ, որի շրջանակում փոխգործակցության լայն հնարավորություններ կան:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երևանում և Հռոմում փոխադարձ մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների անցկացման հնարավորության և այդ ուղղությամբ քայլերի իրականացման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել