Փաշինյանը իշխանափոխության վտանգ է զգում, իրավապահները գործի են անցել. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը կոմիտեում կադրային ջարդը շարունակում է։ Վարչության պետեր են աշխատանքից ազատվել, ու ամենաուշագրավն այն է, որ ազատված պետերը պատահական մարդիկ չեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահը պաշտոնից ազատել է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս զեկուցվել է, որ երկրում պլանավորվում է լայնածավալ իշխանափոխության սցենար։ Այդ զարգացումները լրջորեն անհանգստացրել են վարչապետին, և նա շրջապատին հանձնարարել է «ցանկացած նախաձեռնություն բնում խեղդել»։ Իրավապահ համակարգը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, արդեն իսկ սկսել է գործողությունների փուլը։ Դրանց շղթայի մեկ օղակը Սամվել Կարապետյանի կալանավորումն է, իսկ մյուսը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անակնկալ ձերբակալությունը, որը, թեև հետագայում փոխարինվել է տնային կալանքով, նրա համար խիստ սահմանափակումներ են սահմանվել. Աբրահամյանը անգամ չի կարողացել մասնակցել թոռան հարսանեկան արարողությանը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել: Ժամեր շարունակ իրավապահները հրաժարվել են կատարել նրա հրահանգը, իսկ երբ կատարել են, նրա ուզած շոուն չի բեմադրվել` ասֆալտին փռելով։ Եվ չնայած նա չամաչեց ու Արմեն Աբազյանին հենց գիշերը աշխատանքից ազատեց, բայց էլի բավարարված չէ։ Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ Անդրանիկ Սիմոնյանին խիստ հրահանգել է` «մաքրել» ուժային համակարգը, «բացահայտել» դավաճաններին եւ «անհարազատ» տարրերին: Չեն բացառվում նաեւ առաջիկայում այլ ձերբակալություններ` օրինականության ռուբիկոնը Սամվել Կարապետյանի դեպքով արդեն հատել է: Մեզ ասացին նաեւ, որ կոնտրոլի տակ են վերցրել Սամվել Կարապետյանին մտերիմ օլիգարխներին եւ հետեւում են, թե ով կհամարձակվի գնալ նրա ճանապարհով, ով քաղաքական հայտ կներկայացնի։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ում, պարզվում է, ամեն երկրորդը հավակնել է աշնանը կայանալիք ընտրություններում ՔՊ վարչության անդամ առաջադրվել, սակայն առաջադրումների փուլում Փաշինյանն իր խողովակներով շատերին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգնեն տեղները»` ինքն է որոշելու, թե ովքեր կլինեն վարչության կազմում: Չառաջադրվել, որ խառնաշփոթ չստեղծվի։ ՔՊ-ն չի հաղորդել, թե քանի թեկնածու է առաջադրվել վարչության 20 տեղի համար, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ 42 թեկնածու կա: Այսինքն՝ 1 տեղի համար առնվազն 2 անձ է մրցելու: Թեեւ շատերը հասկանում են, որ դա էլ է ձեւական՝ ժողովրդավար ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակով։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից