copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:40 10-07-2025

ՔՊ-ականները վտանգ են զգում, երբ կպնում ես իրենց գրպանին․փաստաբաները՝ Սամվել Կարապետյանի հայցերի մասին

ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը կալանավայրից մի շարք դատական հայցեր է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորների դեմ։ Այսօր տեղեկացանք, որ հայց է ներկայացրել նաև իշխանական քարոզիչ-բլոգեր Ռոման Բաղդասարյանի նկատմամբ։ Կարապետյանը պահանջում է հերքել զրպարտություն պարունակող հայտարարությունները, ներողություն խնդրել և դրամական փոխհատուցում տալ։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որի հանդեպ ևս դատական հայց է ներկայացվել, մեկնաբանելով այդ փաստը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտեն, թե փող ունեն՝ կարող են տասնյակ փաստաբաններ վարձել ու աջուձախ բոլորին դատի տալ»։

Oragir․ News-ը Կարապետյանի փաստաբաններից փորձեց հետաքրքրվել, թե, առհասարակ, ի՞նչ ակնկալիքներ ունեն այսօրվա իշխանություններից և դատական համակարգից, արդյոք կբավարարվի՞ Սամվել Կարապետյանի հայցապահանջը։

Փաստաբան Արմեն Ֆերոյանը նշեց, որ պիտի չնայել՝ ինչ ժամանակներ են, նոր գործել: «Իհարկե, ժամանակները շատ վատն են, դատարանները շատ կաշկանդված ու ոչ օբյեկտիվ են, սակայն դա չի նշանակում՝ անձն իր պաշտպանության կամ խախտված իրավունքների վերականգնման գործիքակազմերից պետք է ձեռնպահ մնա։ Ի վերջո՝ կան նաև եվրոպական ատյաններ, որոնք նախատեսում են, որ պետք է սպառել մեր պետական պաշտպանության միջոցները, նոր դիմել եվրոպական դատարաններ։ Կարծում եմ՝ շատ տեղին է, որ իրավունքի պաշտպանությունն իրականացվում է»,- ասաց նա։

Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը համակարգող Լուսինե Մարտիրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ իրենց պաշտպանյալը ճիշտ քայլ է արել, դատական հայց ներկայացնելով, որովհետև, ըստ նրա՝ յուրաքանչյուր ՔՊ-ական, երբ վտանգ է զգում, որ ուզում են կպնել իր գրպանին, կարող է ինչ-որ չափով սթափվել, սահմանափակելով իր կողմից անօրինական գործողությունները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը