copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:45 21-06-2025

Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս ԶԼՄ-ներում տեղեկություններ շրջանառվեցին, որ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Գոռ Մինասյանն ու ևս երկու անձ ծեծի են ենթարկել Մարո Մարտիրոսյանին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց, ապա՝ շտապօգնության մեքենայով՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Արդեն Երևանում ծեծի է ենթարկվել նաև նրա եղբայրը՝ Կարո Մարտիրոսյանը:
Տուժածների հայրը՝ Վարուժան Մարտիրոսյանը, զավակներին ծեծելու դեպքերը միմյանց հետ է կապում։ Ի դեպ, նշենք, որ, մեր տեղեկություններով, Վ. Մարտիրոսյանը քպական է:
Նշյալ դեպքերի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ, Գոռ Մինասյանը ձերբակալվել է: Վերջինս, ի դեպ, մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ: Մասնավորաբար, 2021 թվականի մայիսի 11-ին ծեծի են ենթարկվում ինքը՝ Գոռ Մինասյանն, ու նրա եղբայրը, որից հետո տեղեկություններ են շրջանառվում, որ նրանք առևանգել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն: Դրանից հետո Գոռ Մինասյանն ազատվում է աշխատանքից: Այդ ժամանակ նա հարցազրույցներից մեկում նշել էր. «Ոչ միայն կողմնակից չեմ Փաշինյանին, այլև տեսնել չեմ ուզում։ Ինքը մեր ժողովրդին խաբում է»։
Սակայն սա չի խանգարում, որ հետագայում նա նորից պաշտոնավարի որպես Տաթև գյուղի վարչական ղեկավար, ավելին՝ բավական լավ հարաբերություններ ձևավորի Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, որը նրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, իր «թևի տակ» է առել: Ավելին, մեկ ամիս առաջ հենց Գոռ Մինասյանին պատկանող «Տաթև» ֆուդկորտում էլ անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական միջոցառումը, որին Մինասյանն էլ է ներկա եղել: Սյունիքում խոսում են, որ այս հանգամանքն էլ նրան հավելյալ «դուխ» է տվել:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից