copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:35 07-03-2025

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում Աննա Հակոբյանը բանախոսությամբ է հանդես եկել

Մարտի 7-ին Մատենադարանի Հրաչյա Թամրազյան դահլիճում «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում նոր ձևաչափով ելույթ ունեցավ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։

Քանի որ կրթարշավին մասնակցել ցանկացողների թիվն ամեն օր աճում է, որոշում կայացվեց այսօրվա 19-րդ հանդիպման ձևաչափը փոքր-ինչ փոխել և լսարանին ներկայանալ բանախոսության տեսքով: Հանդիպմանն այս անգամ ներկա էր 180 հոգի:

«Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներն արդեն ձևավորել են կայուն համայնք․ մինչ այս տարբեր մարզերում կայացած 18 հանդիպումներին մասնակցել է 842 գաղափարակից կրթարշավական Հայաստանի բոլոր մարզերից։

Շարժումը, որը նախաձեռնել է տիկին Հակոբյանը, ձնագնդիի էֆեկտով շարունակաբար ընդլայնվում է՝ ներգրավելով նոր մարդկանց, ովքեր կիսում են կրթության և հատկապես ինքնակրթության կարևորության գաղափարը։

Մատենադարանում կայացած այսօրվա հանդիպումը առաջինն էր այս ձևաչափով, բայց այն ևս, ինչպես մարզային հանդիպումները, աչքի ընկավ անմիջականությամբ և ակտիվ հարցուպատասխանով։ Մասնակիցները հղեցին կրթության և ժամանակակից մարտահրավերների հետ կապված հարցեր, որոնք շարժման կենտրոնական կոմիտեի անդամ Համլետ Մազմանյանի համակարգմամբ բարձրաձայնվեցին:

«Կրթվելը նորաձև է» շարժումը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով ավելի լայն լսարան և խթանելով կրթվելու նոր մշակույթի ձևավորումը։

«Իմ քայլը» հիմնադրամ



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում