copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:01 07-02-2025

Սանհանգույցի կոյուղին խցանվել է․ Չայկովսկու դպրոցում 23 օր է` կրթվելը նորաձև չէ

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցն արդեն 23-րդ օրն է՝ չի աշխատում։

Այս մասին Oragir.News-ին ահազանգել է դպրոցում սովորող աշակերտներից մեկի ծնողը։ Ծնողը հայտնել է, որ երաժշտական դպրոցի աշխատանքի դադարեցման պատճառը կանանց սանհանգույցի կոյուղու խցանումն է, և օրեր շարունակ խնդիրը չի հաջողվում լուծել։

Նրա խոսքով՝ դպրոցի աշխատանքի դադարեցման պատճառով երեխաները կրթություն ստանալու իրավունքը խաթարվել է։ Ահազանգող ծնողը վստահեցնում է՝ միայն ինքը չի, որ դժգոհում է, իր հետ համաձայն են նաև մյուս աշակերտների ծնողները, ովքեր ևս ցանկանում են, որ իրենց երեխաները լիարժեք կրթություն ստանան՝ առանց խոչընդոտների։

Oragir.News-ը թեմայի շուրջ մեկնաբանություն ստաանալու համար կապ հաստատեց դպրոցի տնօրենի՝ Մարտունի Կոստանդյանի հետ,վերջինս չհերքեց դպրոցի չգործելու փաստը, բայց գրավոր հարցում խնդրեց հարցերին պատասխանելու համար։

Ենթադրաբար տնօրենին ժամանակ է հարկավոր վաղը գնալու և դպրոցի կոյուղին ստուգելու համար, որից հետո նա միայն կկարողանա պատասխանել Oragir.News-ի հարցերին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ