Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:50 18-06-2025

Աշխարհը նոր համաշխարհայինի շեմին է, մենք կուսության թեստը վերցրել, ստուգումներ ենք անում

«Ես անկեղծ չեմ հասկանում էլի, ձեր խանդավառությունը այդքան վատ, մեղմ ասած, որակումներին, որ տրվում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորների նկատմամբ։ Այդ ինչի՞ց եք այդպես ուրախանում, հրճվում»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հնչող քննադատություններին։

Նա նշեց, որ նույնիսկ եթե լինում են հոգևորականներ, որոնք շեղվում են իրենց ուղուց, դա պետական պաշտոնյաների գործը չէ քննադատելու։ Նրա խոսքով՝ եկեղեցիների և հոգևոր կառույցների հասցեին հնչող արտահայտությունները ժամանակի ընթացքում կարող են դառնալ ամոթի պատճառ հաջորդ սերունդների համար։

Պատգամավորի խոսքով՝ աշխարհը 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին է, իսկ մենք հղիության թեստը վերցրած` ստուգումներ ենք անում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից