copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:53 15-03-2023

Կներկայացնեմ, թե որտեղից ինձ գումարը, ումից եմ վերցրել, որ բանկից եմ վերցրել վարկը․ Պապիկյանը պատրաստ է իր նոր ձեռք բերած բնակարանը վաճառել 300,000 դոլարով

Վարչապետի երեկվա ասածը ես պիտի հաստատեմ և հաստատում եմ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով 400,000 դոլար արժողությամբ բնակարան ձեռք բերելու տեղեկություններին և Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որ «կպնդի, որ Պապիկյանը այդ բնակարանը 300,000 դոլարով վաճառի»:

«Ես այդ ամենին անդրադառնալու եմ իմ հայտարարագրով: Ես դա ամրագրել եմ 2021-ին, փաստաթուղթը ուզել եմ կառուցապատողից, եթե անհրաժեշտություն լինի, դա կհրապարակեմ կամ կտրամադրեմ այն մարմիններին, որտեղ պետք է: Ես վերնագրեր էի երեկ կարդում՝ որտեղի՞ց Պապիկյանին 400 հազար դոլար: Իմ գնածից ավելի էժան այդ տարածքում վաճառվել է ևս 300 բնակարան, հիմա հետևությունները դուք արեք, կամ թող անեն այլ մարմիններ: Ես կներկայացնեմ հայտարարագրով, թե որտեղից ինձ գումարը, ումից եմ վերցրել, որ բանկից եմ վերցրել վարկը, որքան կանխավճար եմ վճարել, էդ կանխավճարը ինչի արդյունքում է գոյացել, ես այդքան աշխատավարձ ստանո՞ւմ եմ, թե՞ չեմ ստանում, ես ունեցե՞լ եմ այդքան գումար իմ հաշվի վրա, թե՞ չեմ ունեցել»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը