Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:01 11-04-2024

Համաձայն եմ` կուսության ստուգում, քարե դար, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ

«Կուսության ստուգում, վաղ քարե դար… համաձայն եմ, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ, բայց․․․ Գեղամ Նազարյանը ճիշտ է ասում՝ մի՛ բերեք զուգընկերությունը հավասարեցրեք ընտանիքի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են որոշելու՝ զուգընկերությունը սկիզբ կամ վերջ ունի՞,կամ ինչպե՞ս են ապացուցելու՝ այդ սերը միակողմանի է, կո՞ւտ է գնացել, թե՞ երկկողմանի սեր է եղել․ «Ինչի՞ եք բարդացնում էս ամեն ինչը: Հիմա էլ անունը դրել եք կենցաղային բռնություն: Ա՛յ մարդ, ոչ սառնարանի խնդիր է, ո՛չ համատեղ լիֆտի օգտագործման խնդիր է: Կենցաղային բռնությունը խուլիգանությունից կենցաղային հողի վրա ինչո՞վ է տարբերվում: Մենակ նրանով, որ մի հարևանը մյուս հարևանին մի անգամ աչքով է տվել, նա էլ պատասխանել է, պարզվում է իրար սիրեցի՞ն»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի