copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 18:04 16-06-2025

«Գոյ» թատրոնի դահլիճը վարձակալությամբ ապօրինի տրվել է «Անհայտ բաժանորդը» նախագծին

«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նկատել է, որ դերասան Խորեն Լևոնյանը դեռևս վիճարկվող, ոչ վերջնական իրավական կարգավիճակ ունեցող տարածքում՝ Գոյ թատրոնի ներսում, գովազդային հոլովակ է նկարահանել։

«Հարգելի լրագրողներ
խնդրում եմ պարզաբանեք՝ ի՞նչ գործ ունի Խորեն Լևոնյանը դեռևս վիճարկվող, ոչ վերջնական իրավական կարգավիճակ ունեցող տարածք՝ ԳՈՅ ԹԱՏՐՈՆ։ Խնդրում եմ պարզաբանեք, թե ո՞վ է թույլատրել և ի՞նչ հիմքով, որ գովազդ նկարվի՝ պետական ստատուս ունեցող, ոչ առևտրային կազմակերպության տարածքում։ Հ․Գ․ Եթե չկարողանաք պարզաբանել, ես կարող եմ ենթադրյալ վարկածը հանրայնացնել, որը որոշ մարդկանց համար հաճելի չի լինի»,- գրել է նա։

Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեցինք Սարգիս Արզումանյանի հետ։

«Խորեն Լևոնյանն օրեր առաջ գտնվում էր «Գոյ» թատրոնում, որտեղ գովազդում էր «Acba» բանկից որևէ բան, որն իր այնտեղ լինելու հետ կապ չուներ։ Վստահ չեմ, բայց Լևոնյանն ուրիշ բանի համար էր այնտեղ։

Ինչպես գիտենք, Սունդուկյան թատրոնում շուտով տեղի է ունենալու «Անհայտ բաժանորդը» ներկայացումը, որտեղ դերասանը ևս զբաղված է։ Նրանից բացի ներկայացման մեջ զբաղված են եղել նաև Նազենի Հովհաննիսյանն ու Արթուր Մանուկյանը, որոնք սերտ կապ են ունեցել «Գոյ» թատրոնի հետ։ Վերը նշածս վարձակալությամբ ներկայացում է, որի փորձերի համար տրամադրել են մեր դահլիճը։ Խորեն Լևոնյանը երևի չէր պատկերացրել, որ այդ գովազդային հոլովակը կարող էինք տեսնել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սարգիս Արզումանյանը։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից, սակայն վերջինս հրաժարվեց որևէ կերպ անդրադառնալ «Գոյ» թատրոնին։

«Ոչ։ Սունդուկյան թատրոնի ներկայացումների փորձերը «Գոյ» թատրոնի ներսում չեն իրականացվում։ Ես Սունդուկյան թատրոնի տնօրենն եմ։ «Գոյ» թատրոնին առնչվող հարցերի համար զանգահարեք «Գոյ» թատրոնի տնօրենին»,- ասաց նա։

Oragir.News-ը զանգահարեց նաև դերասան Խորեն Լևոնյանին, սակայն վերջինս զբաղվածության պատճառով չկարողացավ պատասխանել մեր հարցերին։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին