copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:35 16-06-2025

 21-րդ դարի առաջին կաթոլիկ սուրբը կլինի իտալացի դեռահաս Կառլո Ակուտիսը

Կաթոլիկ եկեղեցին շուտով կստանա իր 21-րդ դարի առաջին սրբին՝ 15-ամյա իտալացի Կառլո Ակուտիսին, ում շատերը ճանաչում են որպես «Աստծո ազդեցիկ»։ Նրա սրբադասման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, ինչպես հայտարարել է Հռոմի պապ Լևոն XIV-ը։ Սկզբնապես արարողությունը նախատեսված էր ապրիլի 27-ին, սակայն հետաձգվեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառով։

Կառլո Ակուտիսը մահացել է 2006 թվականին՝ լեյկոզից։ Իր կարճ կյանքի ընթացքում նա ստեղծել է մի քանի կայք, որոնք նվիրված էին քրիստոնեական հավատքի տարածմանը, և կապող օղակ է համարվում կրոնի ու թվային դարաշրջանի միջև։ Նրա դագաղի մոտ աղոթելուց հետո մի քանի մարդիկ հաղորդել են հրաշք բուժումների մասին, ինչը ևս նպաստել է նրա սրբադասման գործընթացին։

2020 թվականին Կառլոն արդեն բեկանվեց (սրբադասման առաջին փուլն է), իսկ առաջիկա սեպտեմբերին նա պաշտոնապես կդառնա սուրբ։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը