copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:35 10-01-2025

Ինչու է դեռահաս տղաների մոտ ճարպակալման մակարդակը բարձր․ մասնագետի կարծիքը

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անրարդարձել է Հայաստանում արական սեռի դպրոցականների շրջանում գրանցված է ավելորդ քաշի և ճարպակալման բարձր մակարդակի աճին՝ 11, 13 և 15 տարեկանների շրջանում, համապատասխանաբար, 31%, 27% և 25%։

Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու համար Oragir.News-ը կապ հաստատեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր, առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանի հետ։ Վերջինս նշեց, որ 1 ուսումնասիրության վրա եզրակացություն անելը ճիշտ չէ, հատկապես՝ Հայաստանի բնակչության պարագայում, որը 5 մլն-ից քիչ է։ Այս դեպքում սա ընդամենը արձանագրված միտում է, ուստի՝ պետք է շարունակական բնույթ ունեցող ուսումնասիրություններ կատարվեն։

«Դեռահասների շրջանում ավելորդ քաշի խնդիրն արդիական է, և ոչ միայն վարակիչ, այլև ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում ռիսկային գործոն է։ Եթե խոսում ենք դեռահաս տարիքի մասին, ապա այն կարող է նաև ազդեցություն ունենալ հորմոնային էնդոկրին համակարգի զարգացման վրա։ Դրանով է այն որպես ֆակտոր կարևորվում։ Եվ ոչ միայն դեռահաս, այլև տարիքային տարբեր խմբերի մոտ դա կարող է որոշակի հիվանդությունների հետ կապված ռիսկի գործոն հանդիսանալ։ Դա կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ օգտագործվող սնունդը, ֆիզիկական պասիվությունը և այլն։ Երեխաներն անընդհատ համակարգիչների, հեռախոսների դիմաց են։

Արական սեռի ներկայացուցիչներին առանձնակի ուշադրություն պետք է դարձվի, քանի որ նրանք պետք է առողջ լինեն, որ դառնան հայրենիքի պաշտպան։ Եվ նրանք որոշակի տարիքից, առնվազն՝ 8-9 տարեկանից սկսած բուժզննում պետք է անցնեն։ Եվ շարունակական հսկողությունը պետք է սկսվի պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, մշակված մեթոդաբանությամբ, թե ինչ և ինչպես պետք է անել երեխաներին ավելորդ քաշից պաշտպանելու ուղիներ գտնելու համար»,- ասաց փորձագետը։

Ծաղիկ Վարդանյանը նշեց նաև, որ ավելորդ քաշի խնդիրը միայն ընտանիքի կամ երեխայի խնդիրը չէ, այլև համայնքային խնդիր է, որը պետք է լուծվի ծրագրային եղանակով։ Եվ խնդիրը վերաբերվում է ոչ միայն Առողջապահության նախարարությանը։

«Պետք է՝ քարոզչություն իրականացվի տարբեր շրջանակների կողմից, քանի որ երեխաները հաճախում են դպրոցներ, մանկապարտեզներ։ Առողջապահության պահպանությամբ զբաղվող բժիշկների գլխավոր գործառույթներից մեկը պետք է լինի երեխաներին իրազեկելը։

Ուղղակի՝ չպետք է գրել ծրագրեր, այլ պետք է զարգացնել, հետևել դրանց ու արդյունքներն արձանագրել։ Օրինակ՝ պայմանական ունենք 30-40% ավելորդ քաշի խնդիր ունեցող երեխաներ, իսկ միջոցառումներն իրականացնելուց հետո, տեսեք՝ օրինակ՝ իջել ենք 20-10%-ի։ Ա՛յ, պետք է այսպես աշխատել»,-ասաց «Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր, առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր
21:22 Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ Շողերը, հանգստից նոր լուսանկարներ են հրապարակել
20:07 Կառավարությունն իրականացրել է վիճելի գնում՝ միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ