«Պարոն նախագահը չի սիրում, որ այս հարցը բերվում է առաջին պլան, կառավարության ղեկավարն էլ փորձում է ամենագռեհիկ և ստոր ձևով մանիպուլացնել այդ պատճառաբանությունները։ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը հիմա լավ է, նորմալ է, չնայած նրան, որ ցուցված է լինել սրտաբանի հսկողության տակ։ Նախագահ Քոչարյանը մենախցում է ու որևէ այլ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանան ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Ինչ վերաբերում է տեսակցություններին, ապա դրանք թույլատրվում են միայն մերձավոր ազգականների հետ։ Այս պարագայում մերձավոր ազգականներից մեկը նաև պատգամավոր է, որն օրենքով ունի անսահմանափակ քանակով մուտք գործելու իրավունք, սակայն այս պահին զրկված է այդ իրավունքից։ Այս հարցով քննարկումներ են ընթանում։
Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի տեսակցություններն էլ դատարանը թույլատրել է միայն կնոջ և երեխաների հետ։ Նրա հետ կապված կա նույն խնդիրը՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը չի կարողանում այցելել եղբորը ՔԿՀ-ում։