Թուրք հետազոտող Ինան Մութլուն, հիմնվելով «EuroStat»-ի տվյալների վրա, ցուցանիշներ է հրապարակել Թուրքիայում երեխաների աղքատության վերաբերյալ։ Նա նշել է, որ Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով եվրոպական երկրների շարքում 1-ին տեղում է, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Ըստ նրա՝ աղքատության կամ սոցիալական մեկուսացման վտանգի տակ գտնվող երեխաների ցուցանիշը կազմում է 37.6%:
Նման իրավիճակում գտնվում է 8 մլն 122.000 երեխա։ Անչափահասների չքավորության ցուցանիշով Թուրքիային հաջորդում է Մակեդոնիան, որտեղ երեխաների այն կազմում է 34.2%։
Երեխաների աղքատության կամ սոցիալական մեկուսացման ցուցանիշները ցածր են նաև Սլովենիայում (12.5%) և Նիդերլանդներում (12.7%)։