copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:19 28-07-2024

Ֆրանսիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել Իսրայելի նախագահի հասցեին առցանց սպառնալիքներ հրապարակելու համար

Ֆրանսիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հասցեին առցանց սպառնալիքների պատճառով, հայտնում է Le Parisien-ը։

Պարբերականի տվյալներով, դեռահասը ծնողների հետ ապրում է Փարիզի Իվրի-սյուր-Սեն արվարձանում։

Նշվում է, որ նա խոստովանել է, որ սպառնացել է Օլիմպիական խաղերի բացմանը Փարիզում գտնվող Հերցոգին։

Ֆրանսիական L'Équipe թերթը հաղորդում է, որ իշխանություններին զգուշացրել են վտանգի մասին ֆրանսիական կառավարության Pharos կայքի միջոցով, որտեղ օգտատերերը կարող են հաղորդումներ անել անօրինական առցանց բովանդակության մասին:

Պարբերականի տվյալներով, սպառնալիքը հետաքննել է շրջանային ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան