copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:06 30-05-2025

Օգտագործվում է եկեղեցու աքիլլեսյան գարշապարը. որովհետև Հայ Առաքելական եկեղեցին պահպանել է Արցախի թեմը

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն հայտնել էր, որ Հայ առաքելական եկեղեցին վտանգ է տարածաշրջանի համար:

Դրանից առաջ նույն բանը նա ասել էր Ռուսաստանի Պատրիարք Կիրլին
Դրանից առաջ Ադրբեջանը մեր եկեղեցուն ու Վատիկանին էր փորձել կռվացնել՝ քրիստոնյաների համաժողով անելով:

Ինչու՞

Հայ Առաքելական եկեղեցին պահպանել է Արցախի թեմը:
Եկեղեցին է, որ Արցախի հարցով համաժողով է արել Շվեյցարիայում և շարունակում է պահպանել Արցախի վերադարձի և, առհասարակ, իմ ու քո իրավունքների պաշտպանության գաղափարը:

Մինչ այս նաև Ադրբեջանի կամակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ամբիցիոզ ծառայող կամ կարգալույծ հոգևորականների, որոնք դեմ չէին լինի, որ իրենք կաթողիկոս լինեն ու նրանք, որ անձնական վրեժ ունեն:
Նախապատրաստական աշխատանքներից հետո երեկվանից իրականացվում է հարձակման գործողությունը, յուրաքանչյուր ՔՊ-ի դավաճանի տրված է փամփուշտը, Պետրոս Ղազարյանը հրահանգավորված սպասում է ում կանչել եթեր կամ արդեն հայտնի է (Ալե՞ն, Արսե՞ն, Քյարամյանի հա՞յր)
Թուրքիան ունի քաղաքական կամակատար Հայաստանում, հիմա փորձում է Պոլսո պատրիարքարանի պես մի բան սարքել Հայաստանում՝ ՔՊ-ի նման, բայց եկեղեցի:

Սրա համար օգտագործվում է եկեղեցու աքիլլեսյան գարշապարը, արտաամուսնական կապեր ունեցած կուսակրոն քահանաների թեման:

Սա, իհարկե, մի կողմից դաս է, թե որքան կարևոր է յուրաքանչյուր համակարգում պահպանել կանոններն ու օրենքները, որպեսզի Նիկոլախտը չմտնի մեջդ ու քայքայի, մյուս կողմից մարտահրավեր է, թե ինչպես պիտի պաշտպանենք եկեղեցուն նիկոլախտի ստեղծած հոգևոր գզվռտոցից ու չտանք այդ կառույցը քնած մարդ կացնահարող քաղաքակրթության ձեռքը:

Կարծում եմ, բոլորն էլ ճիշտ են անում, որ արտահայտվում են, սակայն եթե սկսեն ուխտադրուժ քահանաներին բացահայտել, այստեղ արտահայտվելուց բացի նաև պետք է երևակայության և 7 տարի ամեն օր ՔՊ-ի կողմից քաղաքական ուխտը դոմփելը չներելու ծայրահեղ դրսևորումներ»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ