copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:10 30-05-2025

Հուսով եմ՝ այս այլանդակությունից հետո Կայենի հոգեզավակին բանադրելը կամ առնվազն «որոշելը» կլինի օրերի հարց

Հուսով եմ՝ այս այլանդակությունից հետո Կայենի հոգեզավակին բանադրելը կամ առնվազն «որոշելը» (Հայ Առաքելական Եկեղեցուց դուրս հայտարարելը) կլինի ժամերի կամ օրերի հարց։ Հուսով եմ՝ այդ վճռին իրենց համաձայնությունը կտան Մայր Աթոռի բոլոր 56 Սրբազանները, այդ թվում Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ու Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո աթոռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«1) Կուսակրոնության ուխտը պետական օրենք չէ, այլ Հայ Եկեղեցու կանոնական պահանջ։ Ուստի Կայենի հոգեզավակը իրավասու չէ այդ հարցի մասին անգամ ծպտուն հանելու՝ ո՛չ որպես պետության ներկայացուցիչ (որովհետև դա պետության գործը չէ), ո՛չ էլ որպես մասնավոր անձ, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցու անդամ չէ։ Դա մե՛ր՝ Հայ Առաքելականների խնդիրն է։

2) Պետությունն իրավունք չունի միջամտել քաղաքացիների մասնավոր կյանքին, այդ թվում՝ տեղեկություններ հավաքել ու առավել ևս հրապարակել։

3) Անկախ կուսակրոնության մասին Կայենի հոգեզավակի պնդման ճշմարիտ կամ սխալ լինելուց՝ դա ինքնին մեծագույն վիրավորանք էր աշխարհի բոլոր Հայ

Առաքելականների նկատմամբ։ Մեր եկեղեցու պետերի պատիվը մե՛ր պատիվն է՝ Նոյի ու իր զավակների օրինակով (Ծննդ. 9:20-25)։

ՀԳ. Հուսով եմ՝ այս այլանդակությունից հետո Կայենի հոգեզավակին բանադրելը կամ առնվազն «որոշելը» (Հայ Առաքելական Եկեղեցուց դուրս հայտարարելը) կլինի ժամերի կամ օրերի հարց։ Հուսով եմ՝ այդ վճռին իրենց համաձայնությունը կտան Մայր Աթոռի բոլոր 56 Սրբազանները, այդ թվում Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ու Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո աթոռը։ Աստվա՛ծ ձեզ օգնական!»,- գրել է Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ