Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:13 29-05-2025

Ջրհեղեղին «հաղթել» են սրտացավ հաճախորդների շնորհիվ 

Դեբեդի կիրճում դեռ թարմ են սարսափելի ջրհեղեղի հետքերը:Առափնյա հատվածներում ավերված բիզնեսներից ոչ բոլորն են վերաբացվել: Ընդհանրապես Լոռիում եւ Տավուշում ջրհեղեղը վնաս էր հացրել 150 բիզնեսի:

Ջրհեղեղը ցեխի ու շինարարական աղբի հսհայական կույտի էր վերածել Ալավերդի-Հաղպատ ճանապարհին գտնվող «Աթոռիկ» ռեստորանը:

Ռեստորանային համալիրը տեղացիներին ու նաեւ զբոսաշրջիկներին հայտնի է իր ուրույն ոճով աթոռներով, որոնք եւս գետը քշել-տարել էր:

Աղետից հետո Հաղպատից մինչեւ Բագրատաշեն՝ Վրաստանի սահման, սրտացավ մարդիկ փնտրել ու գտել են ռեստորանի աթոռները՝ փորձելով ինչ-որ կերպ օգտակար լինել բիզնեսին:

«Իհարկե այստեղ կարեւորը ոչ թե աթոռների վերադարձն էր, այլ մարդկանց վերաբերմունքը»,- ասում է մենեջեր տիկին Մայան:

Աղետից հետո այս մեկ տարվա ընթացքում ամենաբարդը եղել է ֆինանսական միջոցներ գտնելն ու զրոյական կետից բիզնեսը սկսելը: Պետական աջակցություն եւս ստացել են, սակայն պատճառված վնասին համարժեք չի եղել փոխհատուցումը:

Ինչեւէ, տասնյակ կամավորների եւ ռեստորանի աշխատակիցների քրտնաջան աշխատանքի արդյունքում հաջողվել է մաքրել տարածքը, նոր շինարարություն սկսել ու վերաբացվել:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
00:03 Լեոնիդ Կուչման հրաժարվել է լեհական Սպիտակ Արծվից՝ Զելենսկուն շքանշանից զրկելուց հետո
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
22:05 Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին
22:30 ԵՄ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական գազից
23:44 Վաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ