copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:27 31-01-2024

Բյուջեն արհեստականորեն մեծացնելու փոխարեն անհրաժեշտ է ընդամենը սրտացավ ու պրոֆեսիոնալ վերաբերմունք

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատելով խցանումներից ու կայանատեղերում ազատ տեղերի բացակայությունից, վճարը 160 հազար դրամ դարձնելը ճիշտ չէր, գուցե պետք էր 660 հազար դարձնել։

Եթե լուրջ՝ հարկերը, տուրքերը և վճարումները բազմապատիկ անգամ բարձրացնելով բյուջեն արհեստականորեն մեծացնելու փոխարեն, անհրաժեշտ է ընդամենը սրտացավ ու պրոֆեսիոնալ վերաբերմունք։ Օրինակ՝ խցանումների խնդիրը մեղմելու համար հարկ է մեծաքանակ պարեկների պահպանությանն ուղղված ծախսերն ուղղել խաչմերուկներում ինքնաբավ կարգավորիչ «խելացի լուսացույցներ» տեղադրելու, էլեկտրոնային վարչարարության միջոցով մարդկանց՝ ժամանակատար և մեծ ծախսեր խլող անիմաստ տեղաշարժերը կանխելու (մարդիկ ճարահատյալ են այցելում այս կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, զբաղվում կատարյալ անիմաստ թղթաշրջանառությամբ), ուրբանիզացիոն երևույթները, այդ թվում՝ հազարավոր շինթույլտվություններն անհապաղ բացառելու, ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու և նմանաբնույթ այլ գործիքակազմով։

Այդ դեպքում բյուջեն անհամեմատ ավելի մեծ կլինի, քանի որ դա կնպաստի հսկայական գումարների խնայողությանը, տնտեսության հեռանկարային զարգացմանը՝ դրանից բխող գրավիչ հետևանքներով հանդերձ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը