copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:25 27-05-2025

Ինձ դատի տալով՝ փորձում են հանրության առաջ մեղավոր ներկայացնել. Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր տեղեկացա, որ «Լիլանարմ» ՍՊԸ-ն դատարան է դիմել՝ ինձ «զրպարտություն» տարածելու մեղադրանքով և պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում։

Հարգելի հայրենակիցներ, իմ երեք տարվա հանրային գործունեության ընթացքում իմ նկատմամբ հարուցվել են բազմաթիվ շինծու քրեական գործեր, որոնցից կեսը կարճվել են դեռ դատարան չհասած։ Իսկ մնացած գործերով ես հաղթել եմ դատարանում։

Այս դատական հայցը ուղիղ կերպով կապված է մանկապարտեզի շուրջ հայտնի «թաղապետի» զանգի և թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի հետ։ Բարձրացված աղմուկը փորձում են մանիպուլացնել հանրային դաշտում՝ ներկայացնելով, թե Չախոյանը իբր սխալ էր, զրպարտություն է տարածել, և ահա՝ դատական գործ կա, որպեսզի հանրության մոտ ձևավորեն սխալ ընկալում, թե ես էի մեղավոր։

Ես չեմ սիրում ամպագոռգոռ հայտարարություններ անել, բայց մի բան հստակ կասեմ, դատարան մտնելը դեռ չի նշանակում, որ ես մեղավոր եմ»:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ