Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 27-05-2025

Նիկոլից ով ա վախենում, որ Քոչարյանն էլ վախենա․ հարցում

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ուղիղ եթերում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանի վերջին հարցազրույցին, հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը վախենում է Նիկոլ Փաշինյանից։

«Ռոբերտ Քոչարյանը վախենում է պայքարել Նիկոլի դեմ, Ռոբերտ Քոչարյանը վախենում է Նիկոլին ասել դավաճան, այ դրա համար հանձնարարել է պայքարի ուղեծիրը շեղել դեպի Սերժ Սարգսյան»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը վախենում է Նիկոլ Փաշինյանից»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ բոլորն իրարից վախենում են։

«Իսկ ինչի՞ պիտի վախենա։ Չգիտեմ, ես չեմ կարծում, թե վախենում ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանից ոչ ոք չի վախենում։ «Նիկոլից ո՞վ ա վախենում, որ Քոչարյաննն էլ վախենա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բոլոր ղեկավարները վատն են։ «Չգիտեմ, չեմ կարող ասել, բոլոր 4-ն էլ տականքներն են»,- ասաց նա։

«Վախենում ա, բա ինչ պիտի անի, որովհետև կանչում ա, ասում ա՝ էկեք դեմ դիմաց խոսենք, նա չի գալիս, որովհետև իրա արածներից ամաչում ա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել