copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:20 27-05-2025

Եթե ԱԺ-ն անվստահություն չհայտնի Փաշինյանին, այս կազմից ոչ մեկը հաջորդ ԱԺ-ում հայտնվելու իրավունք չունի

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «2025 թվականի ապրիլի 28-ից ի վեր, այն պահից, երբ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները ստացել են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթաց նախաձեռնելու հիմնավորված առաջարկություններ, դեռևս չի գտնվել Ազգային ժողովի «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկուզ մեկ պատգամավոր, ով նախաձեռնի նման գործընթաց։

Հետևություններ անելու և իրավիճակին գնահատականներ տալու համար գոյություն ունեն տրամաբանական և ողջամիտ ժամկետներ։ Մեկ ամիսը, կարծում եմ, բավարար է դրա համար։ Այն լրանում է մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության խորհրդանշական օրը։

Մինչ այժմ հնչած բոլոր հայտարարությունները և գործողությունները դեռևս հեռու են հիմնավոր համարվելուց։

Մի բան հստակ է։ Եթե այս գումարման Ազգային ժողովը չկարողանա անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, ապա այս կազմի պատգամավորներից և քաղաքական ուժերից ոչ ոք իրավունք չունի Ազգային ժողովի հաջորդ կազմում հայտնվելու հավակնություն ցուցաբերել»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ