copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:59 27-05-2025

Տղե՛րք, հեչ լավ չի. նման բան նույնիսկ Արգիշտին թույլ չէր տալիս․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրավաբաններն ապշահար տեղադրում են Քննչականի պետի հպարտ լուսանկարը, որը «հավսար-զգաստ» ռեժիմով շարել էր բաժիններից մեկի քննիչներին։
Նման բան նույնիսկ Արգիշտին թույլ չէր տալիս - ի վերջո, քննիչները ո՛չ զինվորական են, ո՛չ էլ ոստիկան։ Մեծ հաշվով, նրանք «դետեկտիվներ» են - ճշմարտություն որոնողներ, մտավոր ու ստեղծարար կարևոր աշխատանք կատարողներ, ինքնուրույն սուբյեկտներ։ Մինչդեռ Քննչականի նիկոլական պետը նրանց վերաբերվում է զուտ որպես հրաման կատարողների։ «Հավսար-զգաստ»-ի լուսանկարը հենց դրա՛ մասին է։
Ի՜նչ ասեմ, տղերք: Լավ չի։ Հե՛չ լավ չի։

ՀԳ. Ի դեպ, «չար» նախկինները Ոստիկանության, ՊՆ-ի, ՊԵԿ-ի քննչականների փոխարեն առանձին Քննչական կոմիտե ձևավորեցին մեկն էլ հենց այն նկատառումով, որ քննիչի դերը բարձրանա, որ քննիչին այլևս ոչ ոք չընկալի որպես հրաման կատարող, որ ոչ ոք իրավունք չունենա քննիչներին շարել»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ