Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 26-05-2025

Իշխանությունը վախեցավ փող չունեցողներից․ երկիրը ծախում են․ հարցում՝ գումարի դիմաց չծառայելու մասին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր որոշակի վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումը, չեղարկվել է:

Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը նշեց, որ պատճառն այն է, որ այլ հրատապ քննարկման հարցեր կան. «Հաշվի առնելով, որ դեռևս ժամանակ ունենք այս նախագիծը հանձնաժողովի նիստում դնել, մանրամասն կրկին լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում»,–ասաց նա՝ հավելելով, որ լրացուցիչ կհայտնեն նիստի օրվա և ժամի մասին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդին հարց ուղղել․ «Խոշոր գումարով զինվորական ծառայությունից ազատվելու նախագծի քննարկումը չեղարկվել է։ Ըստ ձեզ՝ ինչի՞ց վախեցավ իշխանությունը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ իշխանությունը հանրության արձագանքից է վախեցել, որոշների կարծիքով էլ՝ գուցե նախագծի թերի կետերն են լրացնում։

«Իշխանությունը վախեցավ փող չունեցողներից, ուրիշ ոչ մի բան։ Իսկ բանակում պետք ա բոլորս ծառայենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հանրային արձագանքի պատճառով է։ «Երևի ժողովրդի տրամադրվածությունից, որովհետև ապուշություն է։ Երկիր ծախելու տարբերակ ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա ճիշտ որոշում չէ։ «Չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում ես ճիշտ չեմ համարում, որ կարող են գումար վճարել ու ծառայության չգնալ։ Իմ էրեխեքից ոչ մեկ լավը չլինի, թող գնան ծառայեն»,- ասաց նա։

«Չպետք ա չեղարկվեր։ Բյուջեի մեջ ահագին գումար կմտներ, և երեխեքը չէին գնա այդ տանջալի մահերին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել