copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:42 26-05-2025

Կաննում էլեկտրաէներգիան անջատվել է միջազգային կինոփառատոնի ընթացքում. DW

Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ քաղաքում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատում։

Հաղորդվում է, որ խափանումը կապված է գիշերը բռնկված հրդեհի հետ՝ տեղի ենթակայաններից մեկում։ Մի շարք լրատվամիջոցներ չեն բացառում հրկիզման վարկածը։ Դրա հետևանքով Կաննում և հարակից բնակավայրերում մոտ 1600 տուն մնացել է առանց հոսանքի։

Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ Փառատոնների և Կոնգրեսների պալատը միացվել է պահեստային էներգամատակարարմանը։