copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:35 09-07-2023

Արցախում խանութները դատարկ են, էլեկտրաէներգիան ժամով է, գազ էլի չկա

Անահիտ Չալիկյան

Լրագրող

«Արցախում խանութները դատարկ են, էլեկտրաէներգիայի մատակարարումը ժամով է, գազ չկա, գիշերվա ընթացքում գազալցակայաններին է մատակարարվել ու 2 ժամ առաջ դադարել, մինչ այդ մեքենաների շարժ չկար Արցախում, ընհանրապես:

Առավոտից մեքենաների շարժը վերականգնվել է, 1-2 օր այսպես կլինի, հետո էլի փողոցները կդատարկվեն: Վառելիքի սղության պատճառով հասարակական տրանսպորտը միայն պիկ ժամերին է աշխատում, իսկ շաբաթ-կիրակի 70 հազ. բնակչություն ունեցող Ստեփանակերտը մեկ երթուղային է սպասարկում: Քաղաքում գյուղմթերքի դեֆիցիտ է: Հանգստյան օրերին գյուղաբնակները հնարավորություն են ստացել միջհամայնքային երթուղայիններով իրենց աճեցրած գյուղմթերքը հասցնել մայրաքաղաքի կենտրոնական շուկա և այնտեղ իրացնել քաղաքաբնակներին: Բնականաբար, ամեն ինչ վաճառվում է անմարդկային գներով:Սպասում ենք հույսով, որ լույս կբացվի, ապրում ենք լավի սպասումով, պետք է որ այս մղձավանջին վերջ լինի մի օր»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի Գոհար Հայրապետյանը, ներկայացնելով Ստեփանակերտում տիրող իրավիճակը։

Գոհար Հայրապետյանը խոսելով մարդկանց տրամադրվածության մասին, ասում է. «Արցախը Հայաստանի Սիրտն է, Սիրտը սնուցող գլխավոր զարկերակը խցանվել է, բայց անպայման կբացվի, ամեն ինչ ժամանակվոր է, այլ կերպ լինել պարզապես չի կարող: Մենք հավատում ենք: Ու թող ոչխարները չկարծեն, որ մեզ կոտրում են իրենց ստոր մանիպուլյացիաներով, ես էն գլխից դեմ էի, որ գազամատակարարման մասին պաշտոնապես հայտարարվի։ Պետք է բանի տեղ չդնել դրանց կողմից մեզ՝ որպես ողորմություն մի քանի ժամով/օրով տրամադրվող գազին կամ հումանիտար բեռնափոխադրումների վերականգնումը, մեր գլխավոր նպատակը պետք է չարաբաստիկ համաձայնագրի կետերին համաձայն միջանցքի անխափան վերականգնման պահանջը լինի»,- եզրափակեց արցախցի Գոհար Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին