copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:01 23-05-2025

ՀՀ նախագահն ընդունել է Amazon Web Services-ի փոխնախագահ Ջեֆ Բարրին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-ին ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ Ջեֆ Բարրին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել «Ամազոն» համաշխարհային տեխնոլոգիական հսկայի հետ Հայաստանի համագործակցությունը՝ կարևորելով այն երկրի թվային օրակարգի, բարձր տեխնոլոգիաների զարգացման և նորարարական միջավայրի ձևավորման տեսանկյունից։

Նախագահը շնորհակալություն է հայտնել Ջեֆ Բարրին Հայաստան կատարած այցելության համար և նշել, որ նման բարձր մակարդակի շփումները կարևոր նշանակություն ունեն երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու առումով։

Ջեֆ Բարրն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ երկխոսության հնարավորության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ համագործակցությունն արդեն իսկ ունի շոշափելի արդյունքներ և շարունակաբար զարգանում է։ Նա նշել է, որ Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթական նախաձեռնությունների և նորարարական լուծումների ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կառավարման և հարակից ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև նոր նախաձեռնությունների և նախագծերի մշակման հեռանկարներին, որոնք միտված են նպաստելու Հայաստանի տեխնոլոգիական ներուժի լիարժեք իրացմանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան