copy image url
Ավելին 1 տարի առաջ - 16:42 23-05-2025

Ֆիլիպ Կիրկորովը հոսպիտալացվել է

Մոսկվայում հոսպիտալացվել է Ֆիլիպ Կիրկորովը, նա գտնվում է մասնավոր կլինիկայի շտապ վիրաբուժության բաժանմունքում. էստրադային երգիչը բարդություններ է ունեցել Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի ժամանակ այրվածք ստանալուց հետո։

Mash-ի հաղորդմամբ՝ պլաստիկ վիրաբույժ Թիմուր Խայդարովը հայտնել է, որ այրվածքի ապաքինման գործընթացը ձգձգվել է, և բարդություններ են առաջացել շաքարային դիաբետի պատճառով։ Այժմ բժիշկները պայքարում են երգչի առողջության համար։ Կիրկորովն արդեն երկու շաբաթ է, ինչ հիվանդանոցում է։

Ապրիլի 25-ին Սանկտ Պետերբուրգի «Օկտյաբրսկի» համերգասրահում կայացած համերգի ժամանակ երգչի մեջքից, ըստ պլանավորված սցենարի, հրավառություն պետք է իրականացվեր, բայց ինչ-որ բան սխալ էր ընթացել, և երգիչը այրվածքներ էր ստացել։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան