copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:32 21-05-2025

ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել․ Արարատ Միրզոյան

Հայաստանը Եվրոմիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` պատասխանելով ռուս լրագրողի հարցին։

Լրագրողը, մասնավորապես, ասել է. «Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրման ուղեգիծ է որդեգրել, որը բավականին թշնամաբար է վերաբերում ՌԴ-ին։ Այն դեպքում, երբ ՀՀ առևտրաշրջանառությունը հիմնականում ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ է, ինչպե՞ս է ՀՀ-ն պատրաստվում համատեղել ԵԱՏՄ անդամակցությունը և ԵՄ ինտեգրումը»։

«ՀՀ-ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, հետևաբար հարցը, որ կարող էր ծագել նման զարգացումների պարագայում, տեղին չէ ու չեմ կարող դատողություններ անել»,- հայտարարել է Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում