copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:55 21-05-2025

ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում

Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 19-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ ամբողջ ծավալով գործարկվել է աղբահանության վճար վճարողների հաշվառման նոր համակարգը, որին արդեն ինտեգրվել են մի քանի վճարահաշվարկային կազմակերպություններ:

Տիգրան Ավինյանը խոսեց նաև աղբահանության տույժ-տուգանքներից՝ տեղեկացնելով, որ ավագանու վաղվա նիստին արտոնությունների մասին մի նախագիծ կնեկայացվի, որը ենթադրում է նախընթաց ամսիներին բոլոր տույժ-տուգանքներից ազատում:

«Սիրելի՛ երևանցիներ, ուզում եմ վստահ լինեք, որ աղբահանության հետ կապված, ինչպես նախկինում խոստացել էինք, որևէ տույժ-տուգանք մինչև այս պահը, քանի դեռ համակարգը նոր էր ներդրվում, չի կիրառվելու: Նույնիսկ եթե որոշ դեպքերում նմանատիպ վճարումներ եղել են, դա հաշվանցվելու է հիմնական աղբահանության վճարից»,- հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց «Մայր Հայաստան» խմբակցություն ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։

«Ըստ պաշտոնական պատասխանի՝ վճարումներ ընդունող էլեկտրոնային համակարգը պատրաստ չի եղել։ Ինչպես միշտ, սայլը բերել, ձիուց առաջ են դրել։ Փոխանակ համակարգը սարքեն, հետո փոփոխություններ մտցնեն, իրենք արել են հակառակը։ Քանի որ խնդիր է դրված եղել՝ ամեն գնով ավելի գումար հավաքագրել, դրա համար արագ որոշում են կայացրել, հետո նոր սկսել են մտածել դրա մեխանիզմները ստեղծելու մասին»,- ասաց նա։

Սուքիասյանի խոսքով՝ սա հերթական իմիտացիան է։

«Ըստ իրենց «տրամաբանության»՝ լավություն են արել։ Սա հերթական ցինիզմ է և իմիտացիան»,- եզրափակեց «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում