Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 20-05-2025

Օրակարգ․ Էրդողանը Փաշինյանից հարցնում էր՝ «մեր ասածները արե՞լ ես»․ Գրիգոր Բալասանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Գրիգոր Բալասանյանի զրուցել ենք Ալբանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած հանդիպումների, դրանց արդյունքների, Հայաստանին ներկայացվող պահանջների, խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունների, Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի, վերջինիս ուղերձների, ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր հանգուցալուծումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գրիգոր Բալասանյանի տպավորությամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանից հարցնում էր՝ «մեր ասածները արե՞լ ես»։

«Էրդողանի պահվածքն էր ինձ համար անհասկանալի և մի քիչ էլ ծաղրական բան կար էդտեղ, ծաղի երևույթներ կար․ Հայաստանի վարչապետի կողմը նայել, Ալիևի ականջին ինչ-որ բան ասել, հետո բութ մատը բարձրացնել վերև։ Էնպիսի տպավորություն էր, հասկանում եք, որ կարծես ուզում էր էսպես ժեստերով հարցնել՝ «էտ ինչը որ ասել ենք, արե՞լ ես, թե՞ չես արել», մոտավորապես էդպիսի տպավորություն էր ստեղծվում, որովհետև այլ էլ ի՞նչ պիտի քննարկեին իրար հետ, որ նա Ալիևի ականջին ինչ-որ բան ասել՝ նայելով Հայաստանի ղեկավարին»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ հնարավորության դեպքում Փաշինյանն առհասարակ չպիտի մասնակցեր այդ հանդիպմանը, որն, իր գնահատմամբ՝ Հայաստանին ոչինչ չտվեց։

Միջազգայնագետը նկատում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը փակվել է, բայց ոչ Հայաստանի շնորհիվ։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը