copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:56 19-05-2025

Միութենական պետությանը միանալու խոսակցություն երբեք չի եղել․ Ռոբերտ Քոչարյան

Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 լրատվամիջոցների տված հարցազրույցից․

–Այս հակառուսականության գեներացվող ատելության ֆոնին Ձեզ շարունակում են մեղադրալ Հայաստանը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմ մտցնելու մտադրության մեջ։ Կարո՞ղ եք սպառիչ պատասխան տալ՝ ի վերջո, սուբյեկտայնության ինչ մակարդակ եք պատկերացնում Հայաստանի համար, եթե նորից իշխանությունը լինի ձեր ձեռքում և ո՞նց եք պատասխանում այդ թեզերին։

–Այն, ինչ իրենք անում են, նպատակը մեկն է՝ իրենց գաղափարական մոտեցումների համար հիմքեր են ստեղծում։

Որովհետև իրենք տեսնում են, որ, այնուամենայնիվ, մեր ժողովրդի մեջ խորը նստած պատկերացումներ կան Եվրոպական իրադարձությունների և մի շարք հարցերի շուրջ և փորձում են տակից քայքայել այդ պատկերացումները։ Նպատակը ա է։


Ես գիտեմ, որ ինձ փորձում են անընդհատ կապել «Միութենական պետությանը» միանալու թեզը։ Եթե չեմ սխալվում, «Միութենական պետութունը» ստեղծվել է 1999 թվականին։ Ես նախագահել եմ մինչև 2008 թվականը։ 9 տարի երբեք որևէ խոսակցություն ինձ հետ, Հայաստանին միավորելու «Միութենական պետության» մեջ, չի եղել Ռուսաստանի նախագահի հետ, ո՛չ Ելցինի հետ, ո՛չ Պուտինի հետ։ Փորձ էլ չի եղել։ Ոչ էլ Լուկաշենկոն է երբևիցե խոսել։ Նույնիսկ մեծ հարց է՝ եթե մենք այդ հարցը դնեինք, իրենք նախապայմաններ մեզ վրա կդնեի՞ն, թե ոչ։ Տպավորությունն այնպիսին է, որ կանգնած սպասում են, թե երբ կկլանեն Հայաստանն այդ միության մեջ։ Ես ձեզ անկեղծությամբ ասում եմ՝ երբևիցե այդ խոսակցությունն ինձ հետ չեն ունեցել։ Չի եղել այդպիսի բան։

Ինչո՞ւ են այդ «Միութենական պետության» թեզն ուզում օգտագործել, երբ խոսում են իմ մասին, իսկ էս երկու ամիս է՝ ոնցոր մենակ իմ մասին են խոսում, ուրիշ հերոս չգիտեն երևի։

Ռուսաստանի հետ հարաբերությունները բերել-շուռ տալ ու կապել «Միութենական պետության» հետ, ուղղակի մանիպուլատիվ քայլեր են, փորձում են դրանով Ռուսաստանի հետ հարաբերությունների գրավչությունը նվազեցնել։ Ուրիշ բացատրութուն չկա։

Այդպես չէ, որ իրենց մոտ այդ ցանկությունը կա, որ Հայաստանը մտնի այդտեղ։ Պետք է Ռուսաստանի հետ խորացնել հարաբերությունները, պետք է գոնե վերականգնել այն, ինչ եղել է, վստահություն ունենալ փոխադարձ, որ չմտածեն՝ ամեն քայլափոխի քեզ գցելու են։ Մեծ պետությունների հետ չի կարելի այդպես վարվել։

«Միութենական պետությունը» բոբո սարքելու համար ասում են՝ ինքնիշխանության կորուստ և այլն և այլն։ Համեմատեք «Միութենական պետության» ինքնիշխանության կորուստը այսպես ասած՝ Եվրամիության հետ, համեմատության եզրեր չկան։ Եվրամիությունն ունի Եվրահանձնաժողով, նախագահ, 27 կոմիսար, ամեն պետութունից․ ամեն մեկը մի ուղղություն է, ըստ էության, մարմին, որը հնարավորութուն ունի պատժելու, տուգանելու, պարտադրելու։ Երկրագնդի վրա ամենամեծ ինքնիշխանության կորստի մոդելն է Եվրամիությունը։

Եթե ձեզ համար գերակա խնդիրը ինքնիշխանությունն է, Եվրամիությունից ինչքան հեռու մնաք, էնքան լավ։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց