Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:35 05-02-2022

Bild-ը հաղորդել է Ուկրաինան Միութենական պետությանը միացնելու Ռուսաստանի ծրագրերի մասին

Գերմանական Bild պարբերականը «Ուկրաինայում հեղաշրջման պուտինյան ծրագիրը» ամպագոռգոռ վերնագրով հոդված է հրապարակել, որում ասվում է, որ Ռուսաստանն իբր ծրագրում է Ուկրաինայում խամաճիկային ռեժիմ հաստատել, ստեղծել «Ժողովրդական ռադա» և հանրապետությունը միացնել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը։

«Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա դեռ չի սկսվել, բայց գաղտնի ծառայություններն արդեն իսկ տեղեկություններ ունեն մեծ պատերազմին հաջորդող ժամանակաշրջանի և դաժան խամաճիկ ռեժիմի մասին, որը Կրեմլը ցանկանում է հաստատել Ուկրաինայում», - ասվում է հրապարակման սկզբում։

Լրագրողները պնդում են, որ իրենք, իբր, ծանոթացել են հետախուզության գաղտնի զեկույցին, որտեղ ասվում է, որ Ռուսաստանը իբր պատրաստվում է ուկրաինական բանակի ոչնչացումից հետո շրջապատել ուկրաինական խոշոր քաղաքները, որտեղ Մոսկվային հավատարիմ ներդրված ակտիվ քաղաքական գործիչներ կլինեն։ Ավելի ուշ ուկրաինական քաղաքների այս ռուսամետ ղեկավարությունը Մոսկվայի հետ պայմանավորվելու է «կապիտուլյացիայի շուրջ»։

Ենթադրվում է, որ Ուկրաինայի բոլոր մեգապոլիսները «խաղաղ» կանցնեն ռուսական վերահսկողության տակ, որից հետո կստեղծվի «ֆիկտիվ խորհրդարան»՝ այսպես կոչված, «Ժողովրդական ռադա», որը կցրի Ուկրաինայի Գերագույն ռադան։

Ժողովրդական ռադայից կձևավորվի «պահուստային կառավարություն», որը «կկառավարի երկիրը Ռուսաստանից լիակատար կախվածության պայմաններում», ասվում է հոդվածում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել