Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:22 19-05-2025

Խաղաղություն կլինի, եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ձևավորվել է խաղաղության և կայունության նոր իրողություն, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և օրինականության վրա։

Հաջիևը նշել է, որ Ադրբեջանի կողմից մշակված խաղաղության պայմանագրի տեքստը ներկայացվել է հայկական կողմին, ինչը վկայում է Ադրբեջանի հանձնառության մասին տարածաշրջանային խաղաղության օրակարգին։

Նա ընդգծել է, որ չնայած դրական առաջընթացին` դեռևս առկա են չլուծված հարցեր, և անհրաժեշտ է, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններից՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հասնելու համար։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի

Ձեզ գուցե հետաքրքրի