copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:40 18-05-2025

Տավուշի մարզի 1410 կովերին արհեստական սերմնավորող չկա

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տավուշի մարզպետարանը 2024 թվականին մրցույթ էր հայտարարել մարզում 1410 կովերի արհեստական սերմնավորման համար։ Մրցույթն անցկացվել էր կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում։ Ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր կովի սերմնավորման համար սերմնավորողին փոխհատուցել 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։ Մրցույթին կարող էին մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ և համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ, նաև ունեն վարկային դրական պատմություն։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն էր 2024թ․ դեկտեմբերի 12-ը։ Սակայն մրցույթը չկայացավ, որովհետև մասնակիցներ չեղան։ Մարզպետարանը նոր մրցույթ հայտարարեց։

Այս տարվա փետրվարին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ կատարել, թե ո՞ր կազմակերպությունն է հաղթել մրցույթում։ Մարզպետարանից պատասախանել են․ «Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման վերաբերյալ մրցույթում հաղթող է ճանաչվել Ա/Ձ Դավիթ Նավասարդյանը։ Պայմանագրի կնքման աշխատանքներն ընթացքի մեջ են»: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ Տավուշի մարզում իրականացվո՞ւմ է 1410 կովերի արհեստական սերմնավորման ծրագիր։ Ապրիլի 25-ի դրությամբ մարզի ո՞ր համայնքում քանի՞ կով է արհեստական սերմնավորվել։ Մարզպետարանից պատասխանել են․ «1410 կովերի արհեստական սերմնավորման ծրագրի իրականացման համար հայտ ներկայացնող մասնակից չի եղել»: Բա ի՞նչ եղավ կովերի արհեստական սերմնավորման մրցույթում հաղթող ճանաչված Ա/Ձ Դավիթ Նավասարդյանը։ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ նշված կազմակերպությունը կովերի արհեստական սերմնավորման աշխատանքներն իրականացնելու համար պայմանագիր չի կնքել։ Տավուշի մարզպետին նոր հարցում եմ արել այդ ծրագրի մասին։ Մարզպետարանից պատասխանել են․ «Արհեստական սերմնավորման ծրագրի մրցույթ հայտարարվում է էկոնոմիկայի նախարարության կողմից: Նոր մրցույթի հայտարարություն չկա»»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
13:43 Աճել է նորագոյացություններից մահերի թիվը
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց