Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 10:40 17-05-2025

ԱՄՆ Գերագույն դատարանը երկարաձգել է վենեսուելացիների արտաքսման ակտի կիրառման արգելքը․ BBC

ԱՄՆ Գերագույն դատարանը երկարաձգել է օտարերկրացիների մասին ակտի կիրառման արգելքը՝ վենեսուելացիների արտաքսման հարցում: Գրում է BBC-ն։

Ինչպես նշվում է դատարանի հայտարարությունում, Թրամփի վարչակազմը չի կարող արտաքսել Վենեսուելայից կալանավորված անձանց, քանի դեռ այս գործը քննվում է դատարաններում։

Դատավորները գործը վերադարձրել են դաշնային վերաքննիչ դատարան՝ վերջինիս հանձնարարելով վերանայել ներգաղթյալների պնդումները, ըստ որոնց՝ նրանց հնարավոր չէ օրինական կերպով արտաքսել՝ հիմք ընդունելով «Թշնամական օտարերկրացիների մասին» 1798 թվականի ակտը, որին հղում է անում Սպիտակ տան վարչակազմը։

Այս որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ վերաքննիչ դատարանը որոշում չի կայացրել, և Գերագույն դատարանը չի դիտարկել հնարավոր բողոքը այդ որոշման վերաբերյալ։

Վենեսուելացի կալանավորները կասկածվում են «Tren de Aragua» հանցավոր խմբավորման հետ կապ ունենալու մեջ, որը ԱՄՆ-ում ճանաչված է որպես ահաբեկչական։ Ապրիլի սկզբին դատարանը բավարարել էր նախագահ Թրամփի հայցը և թույլ էր տվել կիրառել 1798 թվականի ակտը՝ կասկածելի հանցավոր խմբավորումներին պատկանող անձանց արտաքսելու համար։ Սակայն հետագայում դատարանը՝ քննելով Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության (ACLU) պահանջը, ժամանակավորապես դադարեցրեց արտաքսումը։ Գերագույն դատարանը գտել է, որ կալանավորվածներն իրավունք ունեն բողոքարկել այդ որոշումը։

Դոնալդ Թրամփը քննադատել է Գերագույն դատարանի որոշումը իր Truth սոցիալական հարթակում. «Ամենավտանգավոր մարդասպանները, թմրավաճառները, խմբավորումների անդամները և նույնիսկ հոգեկան խանգարումներ ունեցողները, ովքեր ապօրինաբար մուտք են գործել մեր երկիր, չեն կարող արտաքսվել առանց երկարատև դատական գործընթացի։ Սա վատ ու վտանգավոր է Ամերիկայի համար»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի