Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:22 16-05-2025

Մի տխմար իմ մասին խոսելիս ասում է՝ «փնթի էգ», մյուսը՝ «տգետ հարճ». Աննա Հակոբյանը՝ իրեն քննադատողների մասին

Մի տխմար նստում է էկրանի առաջ եւ իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը»։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Ինչ-որ մի տխմար նստել է էկրանի առաջ ասում է, թե «Իմ քայլը» հիմնադրամը ԱՄՆ-ում 4 միլիոն դոլար ունեցվածք է հայտարագրել։ Մեկ այլ տխմար նստել է էկրանի առաջ եւ վստահ պնդում է, թե 88 սուպերմարկետը իմն է (այս վերջինն էնքան են կրկնել, որ մի շարք մարդիկ էլ են սկսել հավատալ), ապա շարունակում է. «Ինձ ասել են «Երեւան Սիթին» էլ է շուտով դառնալու Աննայինը»։

Երրորդ տխմարը ասում է՝ Աննան հրեա է։ Չորրորդ տխմարը պնդում է, թե Բեւեռլի Հիլսում այրվել է շքեղ դղյակը, որը «Փաշինյանն իր զուգընկերուհու հետ գնել է Սերժ Թանկյանի ընկերների միջնորդությամբ»։ Հինգերրորդ տխմարը էկրանի առաջ նստած ասում է. «Սամվել Ալեքսանյանի կինը որտեղ նստում ասում է՝ Աննա Հակոբյանը 40-70-100 հազար դոլարանոց պայուսակի տարբեր գույներ է ուզում, էնպես են պայմանավորվել, որ նվեր անի»։

Վեցերորդ տխմարի վերլուծությամբ իշխանությունում կա Աննա Հակոբյանի թեւ։ Այս շարքը երկար է: Այն մեր երկրում խոսքի ազատության գերակայության կենդանի ապացույցն է, բայց միեւնույն ժամանակ որոշ մարդկանց տխմարության անսահմանության ապացույցն է։

Հ.Գ. Մի տխմար նստում է էկրանի առաջ եւ իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը»։ Այս շարքն էլ է երկար։ Եւ սա էլ՝ որքան խոսքի ազատության, ճիշտ նույնքան էլ՝ ոմանց տխմարության հավաստիքն է»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով