Ներքին 4 տարի առաջ - 14:24 21-04-2022

Էդ մարդիկ Հայաստանի լավը չեն ուզում. Քերոբյանը՝ իր «համերգային» գրառումը քննադատողների մասին

Էդ մարդիկ Հայաստանի լավը չեն ուզում: Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նախօրեին իր կատարած գրառման վերաբերյալ քննադատություն հնչեցնողներին:
Հիշեցնենք. Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մի քանի օրից կհայտնի գերաստղերի հայաստանյան համերգների մասին։ Նա նաև նշել էր, որ այսուհետև պլանավորում են «էապես հարստացնել մշակութային կյանքը և մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ»։
«Ես զբոսաշրջության համար եմ պատասխան տալիս, զբոսաշրջիկներ ներգրավելու լավ ձևերից մեկն էլ մշակութային զբոսաշրջիկներ ներգրավելն է. ի՞նչ կա էդտեղ տարօրինակ: Մենք Հայաստանում պետք է ավելի շատ առիթներ ստեղծենք՝ դրսից հյուրեր ունենալու համար, դա կլինի մշակութային կամ որևէ այլ միջոցառում: Գիտեք՝ գինու փառատոնին բավական շատ մարդ է գալիս Հայաստան»,- ասաց նախարարը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին