copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:02 14-05-2025

6374 ռուս ցանկանում է փախստականի կարգավիճակ ստանալ Գերմանիայում

Գերմանիայում ապաստանի համար 2022 թվականի սկզբից մինչև 2025 թվականի ապրիլը հայտ է ներկայացրել 18-ից 45 տարեկան 6374 ռուսաստանցի, սակայն նրանցից միայն 349-ին է տրվել փախստականի կարգավիճակ, լրացուցիչ պաշտպանության իրավունք՝ հայրենիքում սպառնացող վտանգի պատճառով, կամ նրանք ընդգրկվել են արտաքսման արգելքի տակ։ Այս մասին նշված է Գերմանիայի ՆԳՆ պատասխանում՝ Բունդեսթագի Ձախ կուսակցության պատգամավոր Կլարա Բյունգերի հարցմանը։

Բյունգերի հարցման նպատակն էր պարզել, թե որքանով է Բեռլինը հնարավորություն տալիս ապաստանելու այն ռուսաստանցիներին, ովքեր չեն ցանկանում մասնակցել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին Ուկրաինայի դեմ։

Պատգամավորի կարծիքով՝ Գերմանիայում հաստատված` ապաստանի ընդամենը 349 դիմումներն «ամոթալիորեն ցածր» թիվ են՝ հաշվի առնելով նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի՝ 2022 թվականին տված խոստումը՝ պաշտպանություն տրամադրել պատերազմից խուսափող ռուսաստանցիներին։ Այդ խոստումը «նույնիսկ մոտ չէր իրականացմանը», ընդգծում է Բյունգերը։

Գերմանիայի ՆԳՆ-ում նշել են, որ դիմումների մեծ մասը մերժվել է կամ դուրս է եկել ընթացքից, օրինակ՝ այն պատճառով, որ պարզվել է՝ դիմումը պետք է քննի եվրոպական որևէ այլ երկիր։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը