copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:55 12-05-2025

Լրագրող Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել. ՔԿ նախագահ

Լրագրող Լիլիթ Աղեկյանն առաջին անգամ չի հանցանք կատարել: Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչո՞ւ է լրագրող Լիլիթ Աղեկյանի դեպքում եղել անհապաղ կալանավորում, իսկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ կապված միջադեպի դեպքում, երբ ուղիղ եթերում նույնիսկ կա ծեծի դրվագ, Տիգրան Տեր-Մարգարյանն ազատ է ու պաշտոնավարում է:

Ըստ ՔԿ նախագահի՝ Լիլիթ Աղեկյանի դեպքում անազատության հետ չկապված խափանման միջոցներ նախկինում էլ ընտվել էին, բայց անձը չի փոխում իր վարքագիծը և կատարում է այլ հանցանքներ՝ անհարգալից վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ, խուլիգանություն, հարկադրված դիմել են այդ միջոցին:

«Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա թե՛ դատարանում, թե՛ նախաքննության փուլում:

Մենք ի սկզբանե անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել: Մի գործով, երկու գործով, երեք գործով, երբ ընտրում ես անազատության հետ չկապված խափանման միջոց, երբ տեսել են՝ այդ խափանման միջոցն այլևս չի չեզոքացնում անձի՝ ոչ պատշաճ դատավարական վարքագիծը, վարույթն իրականացնող մարմինը կալանքի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել»,- պարզաբանեց ՔԿ նախագահը՝ մանրամասնելով, թե Լիլիթ Աղեկյանը դպրոցի և դատական նիստի բնականոն գործունեությունն է խաթարել, դրա համար ստիպված դիմել են այդ միջոցին:

Ինչ վերաբերում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին, ապա ՔԿ նախագահը նշեց, որ այն արարքը, որը մեղսագրված է թաղապետին, ոչ մեծ ծանրության հանցագործություն է, որը կատարվել է առաջին անգամ: Իսկ պաշտոնավարման կասեցման կարիք չի եղել, քանի որ անձի դատավարական պատշաճ վարքագիծն ապահովելու համար բավարար էր պաշտոնյայի նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելու խափանման միջոցը:

Հիշեցնենք՝ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը անդրադարձել էր փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակմանը, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ»:
Ըստ ՆԳՆ-ի հայտարարության՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

ՄԻՊ-ը նշել էր, որ ստացված ահազանգի և քրեակատարողական հիմնարկ կատարած այցի արդյունքները ամփոփվում են, պաշտոնական պարզաբանումների պահանջով գրություններ են հասցեագրվում ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել