copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 23:15 26-07-2026

Մեր հարվածների հեռահարությունն արդեն գերազանցում է 3000 կմ-ը և շարունակում է աճել. Զելենսկի

Ուկրաինական հարվածների հեռահարությունն արդեն գերազանցում է 3000 կմ-ը և շարունակում է աճել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Թիկունքի ռազմավարական խորության առկայությունը, որը երկար ժամանակ ռուսաստանյան առավելությունն էր, այժմ Ռուսաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության համար դառնում է առանձնահատուկ խնդիր։

Մենք արդեն ապացուցել ենք, որ ուկրաինական դրոնները կարող են հասնել, մասնավորապես, Ուրալի տարածաշրջանի, Սիբիրի և Մոսկվայից հեռու գտնվող այլ տարածքների թիրախներին։ Միայն այս տարվա ընթացքում՝ մեր հեռահար հարվածների ծրագրի իրականացումից ի վեր, արդեն կատարվել է ավելի քան հազար կրակային առաջադրանք։ Խոցվել են նավթային օբյեկտներ, կարևոր ռազմական արտադրություններ, Ռուսաստանի լոգիստիկայի համակարգային նշանակություն ունեցող օբյեկտներ։

Այսօր մենք համաձայնեցրել ենք մեր գործողությունների շարունակությունը և թարմացրել առաջնահերթ թիրախների ցանկը։ Գլխավոր նպատակը Ռուսաստանին դիվանագիտության մղելն է։

Մենք Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ առաջարկները, որպեսզի պատերազմն ավարտվի արժանապատիվ խաղաղությամբ»,- նշել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու