copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:18 12-05-2025

Կայացել է «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկայի մրցույթի առաջին փուլը

2025 թվականի ապրիլին տեղի ունեցավ «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական համադպրոցական մրցույթի առաջին՝ առցանց փուլը, որն իրականացվում է «Կորիզ կրթական ծրագիր» ՓԲԸ-ի, ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի և «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի համագործակցությամբ։

Առցանց փուլին մասնակցել են ավելի քան 7,000 աշակերտներ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից, ներառյալ միջնակարգ դպրոցների 3-12-րդ դասարանի աշակերտներ և քոլեջների ուսանողներ՝ անկախ նրանց գիտելիքի մակարդակից։

Այս մրցույթը նպատակ ունի խթանել մաթեմատիկական մտածողության զարգացումը, բարձրացնել աշակերտների մոտիվացիան և ապահովել հավասար հնարավորություններ՝ մասնակցելու կրթական նորարար միջոցառմանը։

Մրցույթի երկրորդ՝ եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսին՝ առկա ձևաչափով, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում։ Մասնակցելու են առցանց փուլի լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները։ Դրան կհաջորդի Հայաստանի ամենամեծ կրթական շոու-մրցանակաբաշխությունը, որին կմասնակցեն շուրջ 3,000 աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ և դպրոցների ղեկավարներ։

Միջոցառումը լինելու է գիտելիքի և կրթության տոն՝ նվիրված աշակերտների ձեռքբերումներին։

«ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը հանդիսանալով Հայաստանի վճարահաշվարկային առաջատար ընկերություններից մեկը՝ հավատարիմ է իր սոցիալական պատասխանատվությանը՝ նպաստելով կրթության ոլորտի ռազմավարական զարգացմանը։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ