copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:37 15-06-2023

Երևանի Ֆիզմաթ դպրոցը ճանաչվել է աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկը

«Dasaran» կրթական ծրագրի հաղորդակցության բաժինը տեղեկացնում է, որ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը 2023 թվականի աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել՝ ըստ աշխարհում ամենահեղինակավոր World's Best School Prizes մրցույթի։

«World's Best School Prizes մրցույթին մասնակցում են ավելի քան հարյուր երկների դպրոցներ, սակայն Հայաստանը ներկայացվում է մրցույթում առաջին անգամ։ Նման հեղինակավոր մրցույթի Հայաստանը հնարավորություն ստացավ մասնակցելու այն բանից հետո, երբ կրթության փորձագետ, Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader) Սուրեն Ալոյանը 2022 թվականին համալրեց համաշխարհային World's Best School Prizes մրցույթի լավագույն դպրոցների ընտրության ժյուրիի կազմը։

Մրցույթը ներկայացնում է այս դպրոցների փորձառությունը, որոնք փոխում են հաջորդ սերնդի կյանքը և իրական փոփոխություն են բերում իրենց երկրներին։ Աշխարհի լավագույն դպրոց մրցանակին արժանանում են այն դպրոցները, որոնց տնօրենները, ուսուցիչները ակադեմիական չափորոշիչների հետ մեկտեղ աշակերտների համար կարողացել են ապահովել որակյալ ուսուցում՝ հիմնված նորարական գաղափարների վրա։ Հաղթող դպրոցների անունները կհարապարակվեն ս․թ հոկտեմբեր ամսին։ Մրցույթում կլինի 5 հիմնական հաղթող դպրոց, որոնցից յուրաքանչյուրը կստանա $ 50,000 դրամական պարգև։

Հավատացած ենք, որ մրցույթում նման հաջողություն գրանցելը ոչ միայն դպրոցի հաղթանակն է, այլև՝ Հայաստանի։ Յուրաքանչյուր տարի մրցույթի թոփ 10 հաղթող դպրոցներ են այցելում, և լուսաբանում դպրոցի հաղթանակը երկրի առաջին դեմքերը՝ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը և այլոք։ Այս ամենը լուսաբանվում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի լրատվականների կողմից, ինչպիսիք են՝ BBC-ին (անգլ.՝ British Broadcasting Corporation), բրիտանական The Independent-ը, TES-ը, FOX-ը, Yahoo-ն և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
10:22 Ֆրանսիայում և Իսպանիայում հրդեհների պատճառով 250 հազար մարդ է տարհանվել