Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:05 12-05-2025

Պուշկինի անվան դպրոցի տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Այսօր՝ մայիսի 12-ին, Պուշկինի անվան դպրոցի ծնողները հինգշաբթի՝ մայիսի 8-ին մեկնարկած բողոքի ակցիան շարունակել են ԿԳՄՍ նախարարության մոտ։ Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։

ԿԳՄՍ նախարարությունից պատրաստակամություն են հայտնել հանդիպել 6 ծնողի հետ։ Նրանք հանդիպել են փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ։

Հանդիպումից հետ ծնողները հանդես եկան հայտարարությամբ։ Նրանց խոսքով՝ դպրոցի գերծող տնօրեն Նատալյա Ստեփանյանի՝ մրցույթի վերջին փուլը չանցնելու որոշումը բողոքարկվել է և եթե բողոքարկման արդյունքները դրական լինեն, 3 օրվա ընթացքում պետք է հայտարարվի նոր մրցույթ։

«Ոչ մի նոր թեկնածու չի կարողանա մասնակցել տնօրենի մրցույթին առանց ներկայացնելու դպրոցի զարգացման ծրագիրը ծնողական խորհրդին։ Միայն ծնողական խորհրդի կողմից այդ ծրագիրը հաստատելուց հետո հավակնորդը կկարողանա մասնակցել մրցույթին»,– ասաց ծնողներից մեկը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը