copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:03 25-09-2022

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարավել

Հիմք ընդունելով «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ՀՀ դատախազությունը հայտարարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձը, ում մոտ առկա չեն «Դատախազության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2022թ. սեպտեմբերի 27-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթն անցկացվելու է 2022թ. հոկտեմբերի 21-ին, ժամը՝ 14։00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում։
Մրցույթի մանրամասները՝ այստեղ։
Հիշեցնենք, որ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հրաժարական էր տվել նախքան Փաշինյանի օգնական, արդարադատության յոթամսյա փոխնախարար Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի լիազորությունները ստանձնելը։ Հրաժարական էր տվել նաև զինդատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը, մեկ այլ տեղակալ նշանակված Սևակ Հովհաննիսյանը ևս հրաժարաանի դիմում էր ներկայացրել։ Արդյունքում, զինդատախազի մեկ տեղակալը ժամանակավոր պաշտոնակատար է և ունի մեկ տեղակալ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում