copy image url
Ներքին 45 րոպե առաջ - 19:11 07-09-2026

Սկսում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրեն մրցույթի նոր շրջափուլ. Անահիտ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի` հունիսի 24-ին կայացած մրցույթի արդյունքներով ընտրված թեկնածու Ռուբեն Մելքոնյանի հետ ընթացել են բանակցություններ` աշխատանքին անցնելու ժամկետների և պայմանների վերաբերյալ, սակայն պարոն Մելքոնյանի կողմից աշխատանքի պաշտոնական հրավերին դրական արձագանք չստացվեց, ինչի հիմքով Հիմնադրամի տնօրենի պաշտոնը թափուր է մնացել, և մենք սկսում ենք մրցույթի նոր շրջափուլ: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս ընթացքում Հիմնադրամի ֆինանսական տնօրեն Հայկ Բաբայանին առաջարկվել է զբաղեցնել ԱՀԱ հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, մինչև առաջիկայում կհրապարակենք նոր մրցույթի հրավերը:

Մինչ նոր մրցույթի արդյունքներով գլխավոր տնօրենի հաստիքի համալրումը Հոգաբարձուների խորհրդի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ Հիմնադրամի թիմը պարոն Բաբայանի գլխավորությամբ կշարունակի կայացման և բնականոն զարգացման ընթացքը»,- գրել է նախարարը:

Ամենից շատ դիտված