copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:23 19-05-2024

Խուլիգանություն՝ Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Խանջյան 9 հասցեում գտնվող Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է ծագել, որի ընթացքում կռվի մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ժամը 11։30-ի սահմաններում նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել նշված դպրոցի սովորողներ 17-ամյա Ա․ Գ․-ին, 16-ամյա Ա․ Խ․-ին, 16-ամյա Ս․ Մ․-ին, 15-ամյա Հ․ Հ․-ին, 18-ամյա Դ․ Մ․-ին, 17-ամյա Ն․ Ս․-ին, 17-ամյա Մ․ Տ․-ին և ․ 17-ամյա Ա․ Ղ․-ին:

Ժամը 13։50-ի սահմաններում նշված դպրոցի տնօրեն, Երևանի բնակիչ 67-ամյա Անահիտ Խ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 11։00-ին նշված դպրոցի մոտ ակցիա իրականացնող մի խումբ անձիք իրենց մոտ եղած բարձրախոսով հնչեցրել են ակցիային միանալու և դասադուլ անելու կոչեր, սակայն, տեսնելով, որ աշակերտները չեն միանում ակցիային, վերջիններիս հասցեին հնչեցրել են վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ, որից հետո նշված դպրոցի մի քանի աշակերտներ դուրս են եկել և ակցիա իրականացնող անձանց հետ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, այդպիսով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի